Ստեփանակերտում միջազգային չափանիշներին համապատասխան հյուրանոցային համալիր է կառուցվում

Պաշտոնական, Օրվա լուր | | March 28, 2011 10:49

Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը երեկ  այցելել է մայրաքաղաքում կառուցվող նոր հյուրանոցային համալիր և տեղում ծանոթացել իրականացվող աշխատանքներին:

Երկրի ղեկավարը կարեւորել է մայրաքաղաքում նման համալիրի շինարարությունը՝ նշելով, որ միջազգային չափանիշներին համապատասխանող եւ ազգային ոճով կառուցված նման հյուրանոցի առկայությունը կարող է լուրջ ազդեցություն ունենալ մեր հանրապետությունում զբոսաշրջության զարգացման վրա:

ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության վարչությունից հաղորդում են, որ Սահակյանին  ուղեկցում էին քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Վազգեն Միքայելյանը, Արցախի Հանրապետության կառավարությանն առընթեր զբոսաշրջության վարչության պետ Սերգեյ Շահվերդյանը, պաշտոնատար այլ անձինք:

Դիտվել է 1798 անգամ:
Print Friendly

Leave a Reply