Հնդկուհին կիկլոպ է ծնել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 28, 2011 10:39

Հնդկաստանում լրիվ առողջ կինը ծնել է միաչքանի երեխա: Բժիշկները կեսարյան հատում են արել 34-ամյա Վիեն Չավանին ու մնացել ապշած` տեսնելով նորածին տղային,  որը  չուներ քիթ, իսկ աչքերը կպած էին: Ասում են, որ տղան հիվանդ է հազվադեպ հանդիպող կիկլոպիա հիվանդությամբ: Կինն ունի մեկ  8 տարեկան  աղջիկ, որը լիովին  առողջ է: Հղիության ժամանակ բժիշկները կնոջն ախտորոշել են հիդրոցեֆալիա: Սակայն, նույնիսկ նրանք չէին կասկածում, որ տղան կարող է այլ հիվանդություն ունենալ: Կիկլոպիա հիվանդության դեպքում ակնախնձորները  լրիվ կամ էլ մասնակի սերտաճում են, տեղակայվում  ճակատի կենտրոնում`  մեկ ակնաբնում: Հիվանդությունը  կարող է  ժառանգական գործոնով կամ էլ քրոմոսոմայի մուտացիայով  պայմանավորված լինել կամ էլ   հղիության ժամանակ քիմիական նյութերով թունավորման հետևանք լինել: Կիկլոպ երեխան ապրել է ընդամենը մեկ օր: Նմանատիպ դեպքերը հազվադեպ են ու հանդիպում են ինչպես մարդկանց, այնպես էլ կենդանիների մոտ: 6 տարի առաջ ԱՄՆ-ում ծնվել էր կիկլոպ-կատու, որ նույնպես մեկ օր էր ապրել:

Դիտվել է 2182 անգամ:
Print Friendly

Leave a Reply