Ադրբեջանում լրագրողի են առեւանգել ու ծեծի ենթարկել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | March 28, 2011 10:10
Ադրբեջանում հարձակման է ենթարկվել ընդդիմադիր «Ազադլիգ» («Ազատություն») թերթի աշխատակից Սեյմուր Խազիեւը: Լրագրողին տուն վերադառնալիս առեւանգել են դիմակավոր վեց անձինք, խցկելով միկրոավտոբուսը` կապել աչքերը եւ տարել անհայտ մի տուն: Ճանապարհին լրագրողը ծեծի է ենթարկվել:
Միաժամանակ առեւանգիչներն սպառնացել են, որ եթե Խազիեւը «խելքը գլուխը չհավաքի», ավելի մեծ «տհաճություններ» կունենա: Սակայն կոնկրետ պահանջներ լրագրողի հեղինակած հոդվածների վերաբերյալ չեն ներկայացվել:
Խազիեւին ավելի ուշ կապկպված ձեռքերով գիշերվա կեսին իջեցրել են Բաքվի մերձակայքում:
Լրագրողն ու նրա գործընկերները համոզված են, որ հարձակման պատճառը Ադրբեջանի իշխանությունների հասցեին նրա քննադատական հրապարակումներն են:
Ադրբեջանի իրավապահ մարմինները որեւէ կերպ չեն մեկնաբանում կատարվածը: Թեեւ լրագրողների նկատմամբ ֆիզիկական ճնշումներն Ադրբեջանի համար եզակի երեւույթներ չեն, բայց առեւանգման դեպք չէր գրանցվել 2006-ից ի վեր:
http://news.am/






Facebook
Tweet This
Email This Post
