Սիրիայի նախագահն երկրում գործող արտակարգ իրադրությունը չեղյալ կհայտարարի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 28, 2011 10:02

Սիրիայի նախագահ Բաշար Ասադն այսօր հեռուստաուղերձով կդիմի ժողովրդին, որով  «կգնահատի տեղի ունեցող
իրադարձությունները»: Սիրիական առաջնորդը ցանկանում է «քաղաքացիներին պարզաբանել  պլանավորված վերափոխումների նպատակները»: Սիրիական ղեկավարության կարևորագույն քայլը պիտի լինի երկրում 1936-ից ի վեր (այն ժամանակից, ինչ իշխանության գլուխ է անցել արաբական սոցիալիստական վերածնունդ կուսակցությունը )  գործող արտակարգ իրադրությունը չեղյալ հայտարելը: Սիրիայի իշխանություններն ընդունել են ցուցարարների պահանջների «արդարությունն ու օրինականությունը» և մշակել   քաղաքական վերափոխումների լայնածավալ ծրագիր, որով նախատեսվում է  երկրում  բազմակուսակցության, ԶԼՄ-ների մասին նոր օրենքի ընդունում ու արդարադատության վերափոխում: Իրավապաշտպանների կարծիքով, արտակարգ իրադրությունը չեղյալ հայտարարելը թույլ կտա բանտերից ազատ արձակել 2 հազար այլախոհի: Կիրակի օրը իշխանությունները 17  բանտարկյալի են ներում շնորհել, որոնք անցած չորեքշաբթի ձերբակալվել էին  Դամասկոսում   ՆԳՆ շենքի առջև ցույց  կազմակերպելու մեղադրանքով:

Դիտվել է 1247 անգամ:
Print Friendly

Leave a Reply