Ճապոնիայում կրկին ուժեղ երկրաշարժ է գրանցվել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | March 28, 2011 8:59
6,5 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է գրանցվել Հոնսյու կղզուց հյուսիս-արևելք. այս մասին այսօր հայտարարել է Ճապոնիայի երկրաբանական ծառայությունը:
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Խաղաղ օվկիանոսում` 80 կմ ափագծից հեռու: Ստորգետնյա ցնցման գրանցումից անմիջապես հետո` 02:24-ին, հայտարարվել էր ցունամիի վտանգ: Սեյսմոլոգների հաշվարկներով, ալիքները պետք է հասնեին կես մետրի: Այնուամենայնիվ, մեկուկես ժամից վտանգի մասին նախազգուշացումը հանվեց:
Զոհերի ու ավերածությունների մասին չի ասվում:
Մարտի 11-ին տեղի ունեցած երկրաշարժի ու դրան հետևած ցունամիի հետևանքով մահացել է ավելի քան 10 հազար մարդ, ևս 20 հազարը համարվում է անհետ կորած:






Facebook
Tweet This
Email This Post
