Ապստամբները հայտարարել են Քադաֆիի հարազատ քաղաքի գրավման մասին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 28, 2011 8:47

Լիբիական ապստամբները մարտի 28-ին հայտարարել են Մուամար Քադաֆիի հարազատ` Սիրտ քաղաքի գրավման մասին: Կիրակի երեկոյան Սիրտի  ռազմավարական նշանակության դիրքերը, որոնք պաշտպանում էին Քադաֆիի ուժերը, ենթարկվել են օդային հարձակման: Հայտարարվում է նաև, որ քաղաքում մի շարք պայթյուններ են եղել: Սիրտը գտնվում է  Միջերկրական ծովի ափին,  Լիբիայի արևմտյան ու արևելյան սահմաններից հավասար հեռավորության վրա: Մեկ ամիս առաջ սկսված քաղաքացիական պատերազմի արդյունքում ապստամբներն իրենց հոսկողության տակ են վերցրել Լիբիայի արևելյան հատվածը, ռազմավարական նշանակություն ունեցող Ալջաբիա ու Ռաս-Լանուֆ քաղաքները: Վերջինը համարվում է  երկրի նավթային հիմնական նավահանգիստներից մեկը:

Դիտվել է 1084 անգամ:
Print Friendly

Leave a Reply