Արքայազն Վիլյամը և Քեյթ Միդլտոնը իրենց հարսանիքի համար երկու տորթ են պատվիրել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 27, 2011 16:43

Հարսանիքի բանկետին Բրիտանական թագուհու  թոռնիկն ու Քեյթ Միդլտոնը  պատվիրել են երկու տորթ:  Դրանցից մեկը կպատրաստեն հարսնացուի ցուցումներով,իսկ մյուսը արքայազնի բաղադրատոմսով; Այդ քաղցրավենիքը կմատուցեն որպես դեսերտ հարսանեկան ընդունելության ժամանակ,որին կմասնակցեն   600 հյուր, այն ապրիլի 29 -ին կկայանա Բուկինգեմյան պալատում Վեստմիստերյան աբբատությունում պսակադրությունից հետո:

Քեյտը ցանկանում էր հյուրասիրել հյուրերին ավանդական անգլիական չորացված մրգերով և կրեմի ծաղիկներով զարդարված տորթով; Արքայազն Վիլյամը պատվիրել է թագավորական ընտանիքի հատուկ բաղադրատոմսով շոկոլադե տորթ,որի հիմքը “Մակվիտաս ” բիսկվիտն է:
Մրգային տորթը կթխի Ֆիոնե Քեյրնսի ֆիրման, որը գտնվում է կենտրոնական Անգլիայի  Լեստերշիր կոմսության գյուղերից մեկում; Ֆիրմայի տիրոջ խոսքերով`տորթը պատրաստելու համար կօգտագործվեն ալյուր, ձու,չոր մրգեր`չամիչ,չորացրած բալ,նարինջ, լիմոն,ընկույզ և կոնյակ:«Քեյթ և Վիլյամ» գրածից բացի , տորթի վրա ներկայացված կլինեն բույսեր: Դրանք շատ ընդունված էին թագուհի Վիկտորիայի ժամանակ  և հատուկ նշանակություն ունեին`»Ծաղիկների լեզու» էին կոչվում:

Տորթի վրայի  բույսերը կներկայացնեն միացյալ թագավորության տարբեր մասերը: Վարդը Անգլիայի էմբլեման է , երեքնուկը`  Շոտլանդիայինը,  տատասկափուշը`  Հյուսիսային Իռլանդիայինը, նարգիզը`Ուելսինը: Բացի դրանից  տորթի վրա կլինի վարդի փունջ ինչը ընտանեկան երջանկության սիմվոլ է, խոզակաղինը `ուժի, համբերության ,ինչպես նաև երկարակեցության սիմվոլը, լանդիշը ` քնքշության և զսպվածության սիմվոլն է: Կրեմի վրա կլինի նաև թուրքական մեխակների ներկայացվածություն,ինչը անգլերեն նշանակում է «Սիրելի Վիլյամ» :

«Մակվիտիս»ընկերության  արտադրած  թխվածքաբլիթը արքայազն Վիլյամի սիրելին է: Տորթը պատրաստվում է  այդ թխվածքաբլիթը ներծծելով շոկոլադե կրեմի մեջ: Արդեն մեկ դարից ավելի է այդ տորթը  ֆիրման պատրաստում է հատուկ բաղադրատոմսով թագավորական ընտանիքի տոնակատարությունների ժամանակ; Բաղադրատոմսը պալատական խոհարարները գաղտնի են պահում:

Դիտվել է 2166 անգամ:
Print Friendly

Leave a Reply