Գտնվել են ամենահին գործիքները Հյուսիսային Ամերիկայում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 27, 2011 0:28

Ամերիկյան  հնագետները  հայտնագործել են ,որ քարե աշխատանքային գործիքներ օգտագործող  մարդիկ ներկայիս ԱՄՆ-ի տարածքում ապրել  են դեռ  15,5   հազար տարի առաջ:    Գիտնականների  հոդվածը լույս է տեսել   Science ամսագրում , իսկ դրա պարզ և կարճ տարբերակը ` Nature News-ում: Մինչ այժմ ամենահին գործիքը համարվել է Օրեգոնում գտած փորիչը, որը  14 հազար տարեկան է :

Մինչև վերջերս  հյուսիս-ամերիկյան ամենահին մշակույթը համարվում էր Կլովիսի մշակույթը , որը սկսել է ծաղկել  13,2 հազար տարի առաջ: Նոր աշխատանքի շրջանակներում գիտնականները Տեխասի  տարածքում հայտնաբերել են 15 հազար գտածո: Մասնավորապես հնագետները գտել են շերտաքարի ամրակներ; Գիտնականները ասում են ,որ արտադրության ձևը ավելի պարզ է,քան գործածել է Կլովիսի մշակույթը:

Համարվում է,որ Կլովիսի  մարդիկ  Հյուսիսային Ամերիկա են եկել Ասիայից Ալյասկան Սիբիրի հետ կապող վզիկով: Այդ  միգրացիայի ընթացքում  նրանք զարգացրել են իրենց տեխնոլոգիաները/դրանցից են նիզակների ծայրերի արդյունավետ արտադրությունը/ մինչև այն  մակարդակի ,որ հասնելով ժամանակակից ԱՄՆ-ի տարածք սպանել են մի քանի տեսակ կենդանի:

Այդ հիպոթեզի դեմ ասվում է, որ Ասիայում այդ սրածայրերից չի հայտնաբերվել: Բացի դրանից գիտնականները Կլովիսի մշակույթի հետքեր չեն գտել Կանադայում,որտեղով մարդիկ պետք է անցնեին ճանապարհին: Նոր հայտնագործումը թույլ է տալիս բացատրել հակասությունը, այն է `Կլովիսի մշակույթը կարող էր օգտագործել իրենց կողմից հայտնաբերված մշակույթի տեխնոլոգիաները:

Դիտվել է 1389 անգամ:
Print Friendly

Leave a Reply