Քուրդ զինյալները 15 օրով երկարաձգել են Անկարայի հետ հրադադարը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 2, 2009 18:09

pkk2Քրդստանի բանվորական կուսակցությունը հայտարարել է Թուրքիայի իշխանությունների դեմ մղվող պայքարը մինչև հունիսի 15-ը դադարեցնելու և ապրիլի 13-ին ձեռք բերված հրադադարի մասին համաձայնությունը 15 օրով երկարաձգելու մասին: Պատճառը, ըստ կուսակցության «Ֆըրաթ» լրատվամիջոցի, այն է, որ կուսակցությունն «առաջընթաց է նկատել Թուրքիայում քրդական հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ իշխանությունների քայլերում»: ՔԲԿ-ը 1984 թ-ից կատաղի պայքար է մղում Թուրքիայի դեմ` երկրի հարավարևելյան շրջաններում քրդական ինքնավարություն ստանալու համար: Պաշտոնական Անկարան երբևէ չի ճանաչել միակողմանի հրադադարի մասին հայտարարությունները:

Firat News Agency

Դիտվել է 1125 անգամ:
Print Friendly

Leave a Reply