Թուրքիան ապրիլի 24-ից առաջ կրկին ակտիվացել է` ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը ձախողելու համար
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | March 26, 2011 16:04
Թուրքիայի պետնախարար, Եվրամիությանն անդամակցության հարցով գլխավոր բանագնաց Էգեմեն Բաղըշը այս օրերին գտնվել է ԱՄՆ-ում, իսկ վաշինգտոնյան հանդիպումների հիմնական թեման եղել է Հայոց ցեղասպանության հարցը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ենի Շաֆաք» թերթը, պաշտոնական Անկարան սկսել է որոշ քայլեր ձեռնարկել` Կոնգրեսի օրակարգում Հայոց ցեղասպանության վերաբերյալ նոր բանաձեւի հնարավոր ընդգրկումը ձախողելու համար:
Հենց այդ նպատակով է Վաշինգտոն գործուղվել Էգեմեն Բաղըշը: Միեւնույն ժամանակ, պարբերականը, վկայակոչելով անանուն դիվանագիտական աղբյուրներ, գրում է, թե քիչ հավանական է, որ այս տարի Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւը կհայտնվի Կոնգրեսի օրակարգում, քանի որ Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նենսի Փելոսիին փոխարինել է հանրապետական Ջոն Բոհները, ով հայտնի է թուրքամետ դիրքորոշմամբ:






Facebook
Tweet This
Email This Post
