Սիրիայում հակակառավարական ցույցերի զոհ է դարձել 50 մարդ
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | March 26, 2011 15:25
Առնվազն 20 մարդ է զոհվել Սիրիայում հակակառավարական ելույթների դաժան ճնշման հետևանքով:
Նախագահ Բաշար Ասադի դեմ բողոքի երթեր սկսվեցին միանգամից մի քանի գավառներում: Ցուցարարները պոկում էին պետության ղեկավարի նկարով պաստառները` պահանջելով նրա հրաժարականը, ինչպես նաև բարեփոխումներ և արտակարգ դրության վերացում: Դերաա քաղաքում զինվորականները կրակ են բացել ցուցարարների վրա: Միաժամանակ Դամասկոսում հարյուրավոր մարդիկ կարգախոսներ էին վանկարկում` ի պաշտպանություն Բաշար Ասադի:
Իրավիճակը Սիրիայում սրվեց մի շաբաթ առաջ: Այս ընթացքում ցուցարարների և զինվորների բախումների հետևանքով զոհվել է ավելի քան 50 մարդ:






Facebook
Tweet This
Email This Post
