Քադաֆիի վարչակազմը թաղում է ավիահարձակումների զոհերին, սակայն դագաղները, պարզվում է, դատարկ են
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | March 26, 2011 15:18
Մուամար Քադաֆիի վարչակազմի ներկայացուցիչները կազմակերպել են կոալիցիայի ավիահրաձգության զոհերի հուղարկավորությունը, սակայն արարողության ժամանակ զոհվածների ազգականները ներկա չեն եղել, իսկ դագաղներից մեկը բացելուց հետո պարզվել է, որ այն դատարկ է: Այս մասին հաղորդում է CNN հեռուստաալիքը: “Հուղարկավորության ժամանակ արցունքներ չթափվեցին: Ոչ ոք, ում հետ խոսեցինք, որևէ զոհվածի ազգական չէր,- պատմում է իր հաղորդման մեջ թղթակից Նիկ Ռոբերտսոնը:- Երբ դագաղներից մեկը բացեցին, այն դատարկ էր: Այն վայրկենապես մի կողմ տարան”:
Արարողությունը, Ռոբերտսոնի խոսքով, կատարվել է անգլերեն: Նա ընդհանուր առմամբ հաշվել է 30 դագաղ:
Լիբիայի առողջապահության նախարարությունը ուրբաթ երեկոյան հայտարարել է, որ կոալիցիայի ավիահարձակումների 4 օրվա ընթացքում զոհվել է 114 մարդ:






Facebook
Tweet This
Email This Post
