Էլիզաբեթ Թեյլորի ժառանգության համար կռիվ է սկսվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 26, 2011 15:14

Մի քանի օր առաջ մահացած դերասանուհու միլիոնների կարողությունը նրա զավակներն ու թոռները սկսել են բաժանել իրար մեջ դեռ նրա կենդանության օրոք

Իր կյանքի ընթացքում 79-ամյա Էլիզաբեթ Թեյլորը ութ անգամ ամուսնացել է: “Ծնողներս իմ մեջ հարգանք են սերմանել ամուսնության նկատմամբ, այդ պատճառով ես ամեն անգամ ամուսնացել եմ: Իսկ հիմա ինձ  անառակ են անվանում”,- կատակով բողոքում էր դերասանուհին: Անցած տարի նա իններորդ անգամ պսակվեց, ամուսնացավ 49-ամյա Ջեյսոն Ուինթերսի` Ջանեթ Ջեքսոնի մենեջերի հետ: Բայց իր գլխավոր սերը Թեյլորը համարում էր դերասան Ռիչարդ Բարտոնին, որի հետ երկու անգամ է ամուսնացել:

Բնական է, որ Լիզի ժառանգների բանակը, որ ցանկանում է ստանալ իր բաժինը, նույնպես մեծաթիվ է. չորս երեխա, տասը թոռ և չորս ծոռ: Եվ նրանք բաժանելու բան ունեն. հանգուցյալ կինոաստղի ակտիվում 70 մլն արժողությամբ զարդեր ու թանկարժեք քարեր կան, անշարժ գույք Բեվերլի Հիլզում, Վան Գոգի, Պիկասոյի և Մոնեի նկարների հավաքածու, պատկառելի ավտոհավաքակայան, ինչպես նաև անձնական ինքնաթիռ: Ընդհանուր հաշվով դերասանուհու ժառանգությունը գնահատվում է 600 մլն:

Էլիզաբեթ Թեյլորի կտակը դեռ չի հրապարակվել, ուստի թե ով ազգականներից կդառնա հարստության երջանիկ տերը, առայժմ հայտնի չէ:

Դիտվել է 1514 անգամ:
Print Friendly

Leave a Reply