Ժամերը փոխելով շահո՞ւմ ենք, թե՞ տանուլ տալիս

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 26, 2011 13:21

Ռուսաստանում այլևս ձմեռային ժամանակի չեն անցնի` ժամացույցը մեկ ժամով հետ տալով:  Իսկ գերմանացիներն առաջվա պես սլաքները հետ ու առաջ են տանում ու վիճում. իմաստ  ունի դա, թե` ոչ: Նրանք համարում են այդ զբաղմունքն անիմաստ ու ժամանակատար: Շատերն էլ իրավամբ կարծում են, որ ժամանակի անիմաստ տեղափոխումը հանգեցնում է  զանգվածային ուշացումների, իսկ երկաթուղայիններին դնում անելանելի վիճակում: Հակասություններ են  ստեղծվում գրեթե ամենուր: «Ինչ տնտեսման մասին է խոսքը, եթե ողջ աշխարհում բոլոր սարքերն ու սարքավորումները պետք է վերասարքավորել: Հենց դրա վրա  էլ ծախսվում է ավելորդ էներգիա ու գումար, էլ չասած, որ առավոտյան մեկ ժամ ավելի պետք միացված լինի ջեռուցումը, իսկ դա իսկապես էլ շատ թանկ է»- ասում են գերմանացիները`  Մեդվեդևի` ժամանակն անփոփոխ թողնելու մասին որոշման  նկատմամբ անթաքույց նախանձով:

Դիտվել է 1329 անգամ:
Print Friendly

Leave a Reply