ԼՂՀ նախագահը փորձագիտական հիմնարկների աշխատանքներին նվիրված խորհրդակցություն է անցկացրել

Պաշտոնական, Օրվա լուր | | March 26, 2011 13:12

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն երեկ հանրապետության օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացրել է խորհրդակցություն` նվիրված փորձագիտական հիմնարկների աշխատանքներին:

ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հաղորդում են, որ  Սահակյանը նշել է, որ փորձագիտական լաբորատորիաների լիարժեք գործունեության ապահովման ուղղությամբ անելիքները շատ են եւ անհրաժեշտ է լուրջ միջոցառումներ իրականացնել նրանց զարգացման համար:

Նախագահը կարեւորել է նյութատեխնիկական բազայի բարելավման եւ մասնագետների պատրաստման հիմնախնդիրները: Բակո Սահակյանն ընդգծել է, որ պետությունը կանի հնարավորը այս ուղղությամբ եւ կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին: Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թեւոսյանը, պաշտոնատար այլ անձինք:

Դիտվել է 1124 անգամ:
Print Friendly

Leave a Reply