Կրոնական միջոցառումները նպաստում են գիրանալուն

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | March 26, 2011 12:30

Ամերիկացի գիտանականները  հայտնաբերել են, որ  կրոնական միջոցառումներին երիտասարդների հաճախակի մասնակցությունը միջին տարիքում մեծացնում է նրանց  գիրանալու հավանականությունը :”Կորոնար ռիսկի զարգացումը երիտասարդների մոտ”  կենտրոնի 18 տարի տևած հետազոտությունների շրջանակներում ուսումնասիրել են ավելի քան 2433 երկու սեռի կամավորների: Մասնավորապես, տեղեկություններ են հավաքել նրանց`  կրոնական միջոցառումներին հաճախելիության  մասին ու գնահատել  նրանց մարմնի զանգվածի ինդեքսը: Հետազոտության սկզբում մասնակիցները 20-32 տարեկան երիտասարդներ են եղել, իսկ վերջում պարզվել է, որ այն մարդիկ , ովքեր հաճախակի են  մասնակցել կրոնական միջոցառումներին, 50 %-ով ավելի հակված են գիրացման, քան նրանք, ովքեր խուսափել են այդ միջոցառումներից: Հաճախ են համարվել  այդ միջոցառումներին շաբաթական 2 մասնակցությունը: Այս փոխկապակցվածության իսկական պատճառը մնում է չպարզաբանված: Սակայն, մասնագետի կարծիքով, դրան նպաստել են սովորական միջոցառման  ժամանակ բարձր տրամադրության ու անառողջ սննդի օգտագործման համադրությունը: Նման համադրությունը ծնում է  անառողջ սննդային սովորություններ, որոնք արագ հանգեցնում են ճարպակալման:

Դիտվել է 2459 անգամ:
Print Friendly

Leave a Reply