ԱՄՆ-ում խաղամոլությունն ալկոհոլամոլությունից ավելի տարածված է

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | March 26, 2011 12:08

ԱՄՆ-ում մեծահասակների շրջանում մոլախաղերով տառապողների  թիվն ավելի մեծ է ալկոհոլամոլներից: Գիտնականները հարցում են անցկացրել ավելի քան 5 հազար 14-ից բարձր ամերիկացիների շրջանում  ու պարզել, որ մոլախաղերով տարվում են պատանեկության տարիներից: ԱՄՆ-ում խաղամոլությունն իր գագաթնակետին  է  հասնում   20-40 տարեկանում, իսկ 70-ից հետո դառնում է նվազ գրավիչ: Հետազոտողների կարծիքով խաղային կախվածություն ունի  տղամարդկանց  28 %-ը , իսկ ամերիկուհիների շրջանում այդ ցուցանիշը կրկնակի պակաս է (13%): Ընդ որում, տղամարդկանց մոտ այդ կախվածությունն ավելի վաղ տարիքում է սկսվում, քան կանանց մոտ: Հետազոտություններով պարզվել է նաև, որ մեծահասակներն ավելի շատ խաղերի հանդեպ ունեն մոլություն, քան  ալկոհոլի: Ամերիկյան  հիվանդության վեահսկման  ու կանխարգելման կոմիտեի տվյալներով`  ալկոհոլամոլության ախտանշաններ կյանքում գոնե մեկ անգամ ունեցել  է տղամարդկանց 17 %-ը և կանանց 8 %-ը:

Դիտվել է 1447 անգամ:
Print Friendly

Leave a Reply