Դատարանը հրաժարվեց ատամները զենք համարել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 26, 2011 11:34

ԱՄՆ Օրեգոնայի նահանգի դատարանը հրաժարվեց ատամները «վտանգավոր զենք» համարել ու մեղմացրեց  հարևանի ականջը կծած 30-ամյա Սքոթ Ռասել Կուպերուսին առաջադրված մեղադրանքը: Դեպքը, որի հետևանքով Կուպերուսը հայտնվել էր դատարանում, տեղի է ունեցել 2008-ին: Ընդ որում, միջադեպի երկու մասնակիցներն էլ լավ հարբած են եղել: Կուպերուսը կծել է հարևանի ականջը: Նրան մեղադրել են առաջին աստիճանի հարձակման մեջ ու դատապարտել 7,5 տարի ազատազրկման: «Առաջին աստիճանի հարձակում» ձևակերպումը ենթադրում է  վտանգավոր զենքի կիրառում: Այդպիսին, ըստ Օրեգոնայի օրենսդրության, հանդիսանում է ցանկացած զենք, որով որոշակի պայմաններում հնարավոր է  լուրջ վնասվածքներ կամ էլ մահ պատճառել:  Դատարանի կարծիքով, ատամներն այդպիսի զենք չեն հանդիսանում, դրա շնորհիվ, առաջին աստիճանի հարձակման մեղադրանքը հանվել է: Այդուհանդերձ, քանի որ տուժածը լրջորեն հաշմվել է, ուստի Կուպերուսին դատապարտել են 5,8 տարվա ազատազրկման:

Դիտվել է 1084 անգամ:
Print Friendly

Leave a Reply