Պետավտոտեսուչը կերել է 15 հազար ռուբլի կաշառքը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 26, 2011 11:14

Սարատովի մարզում Պետավտոտեսչության աշխատակիցը  հանցանք  կատարելուց  բռնվելով` կերել է 15 հազար ռուբլի կաշառքը: Անվտանգության վարչությունում հայտնի էր դարձել, որ ավտոտեսուչ Զախարովը պատրաստվում է  կաշառք վերցնել,  առգրաված վարորդական իրավունքը վերադարձնելու համար: Կաշառքի հանձնումը տեղի է ունեցել Hyundai Elantra  ավտոմեքենայում, որն էլ կայանված է եղել Պետավտոտեսչության շենքի մոտ: Երբ տեսուչը տեսել է, ոչ իրեն են մոտենում Պետանվտանգության  աշխատակիցները, նստել է ավտոմեքենան, դռներն արգելափակել, պատռել փողերն ու կերել: Այդուհանդերձ տեսուչին բռնել են, քանի որ կարողացել  են ապացույցներ ձեռք բերել, իսկ թե ինչպես` չի բացահայտվում:

Դիտվել է 1205 անգամ:
Print Friendly

Leave a Reply