Ռուսաստանը 15–16 միլիարդ ռուբլի կուղղորդի Աբխազիայի անվտանգության ապահովմանը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 12, 2009 14:27

Վլադիմիր ՊուտինՄոսկվան 2010 թ.  15 -16 միլիարդ ռուբլի կուղղորդի Աբխազիայի սահմանի և Աբխազիայում Ռուսաստանի ռազմակայանի կառուցավորմանը.  հաղորդել Է ՌԴ  վարչապետ Վլադիմիր Պուտինը:

«Այս տարի մենք Աբխազիայի բյուջեի օժանդակմանն ուղղորդել ենք մոտավորապես 2,5 միլիարդ ռուբլի: Եվ դա միայն բյուջեի օժանդակման համար»,- այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, լրագրողներին ասել է Պուտինը Աբխազիա կատարելիք այցի նախօրյակին` հավելելով, որ մյուս տարի Ռուսաստանն անվտանգության հարցերի լուծման` ռուսական ռազմակայանի և Աբխազիայի պետական սահմանի կառուցավորման համար կուղղորդի շատ մեծ փողեր:

Դիտվել է 1048 անգամ:
Print Friendly

Leave a Reply