Ինդոնեզիայի օդանավակայանում հայտնաբերել են 40 պիթոն

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 26, 2011 10:58

Անցակետային ծառայության աշխատակիցները կասեցրել են երկրից մաքսանենգ ճանապարհով 40 պիթոնի դուրսբերումը: Օձերը, որոնց քնաբեր էր տրվել, հայտնաբերվեցին Քուվեյթի 2 բնակչի բեռնարկղում, որոնք Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայից` Արաբական Էմիրություններ էին ուղևորվել: Թռիչքի ապահովության տեսանկյունից, կենդանիներին առանց համապատասխան թույլտվության ու հատուկ վանդակների, արգելվում  է տեղափոխել: Պիթոններն այժմ կարանտինի մեջ են, նրանց ճակատագիրը հետո է վճռվելու:

Դիտվել է 1329 անգամ:
Print Friendly

Leave a Reply