Լեհաստանի նախկին նախագահը քաղցկեղով հիվանդ է
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | March 26, 2011 10:25Լեհաստանի նախկին նախագահ Վոյցեխ Յարուզելսկու մոտ քաղցկեղ է հայտնաբերվել : Վարշավայի զինվորական
հոսպիտալում կատարված հետազոտությամբ Լեհաստանի կոմունիստական վերջին առաջնորդի` 87-ամյա Յարուզելսկու մոտ լիմֆոմա է հայտնաբերվել: Առաջիկայում կճշգրտեն` հարկ կա արդյո՞ք, որ Յարուզելսկին քիմիաթերապիա անցնի: Յարուզելսկին հոսպիտալացվել է մարտի 11-ին, պլևրիտ ախտորոշմամբ: Իսկ 2009-ին նրա դեմքից վիրահատության միջոցով հեռացվել է նորագոյացություն:
2007-ին Յարուզելսկուն մեղադրանք էր առաջադրվել երկրում անօրինական կերպով արտակարգ դրություն մտցնելու համար: Երկրի նախկին առաջնորդի դեմ սկսված դատական գործընթացը, որով նա կարող է մինչև 10 տարվա ազատազրկման դատապարտվել, դեռևս չի ավարտվել:






Facebook
Tweet This
Email This Post
