Ճիզվիտների միաբանությունը մանկապիղծ հոգևորականների զոհերին 166 մլն դոլար կվճարի
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | March 26, 2011 10:00
ԱՄՆ ճիզվիտների միաբանությունը համաձայնել է 166 մլն դոլար վճարել 500 ամերիկացու հայցադիմումի կարգավորման շրջանակներում, ովքեր տուժել են մանկապիղծ հոգևորականների անբարո վարքագծից: Փոխհատուցման վերաբերյալ պայմանավորվածությունը կայացել է մարտի 25-ին, որի համաձայն ճիզվիտների միաբանությունը գրավոր ներողություն է հայցելու բոլոր տուժածներին և ապահովելու է սեփական արխիվների փաստաթղթերով ու, անհրաժեշտության դեպքում նաև բժշկական քարտերով:
“Հատուցման ու արդարադատության օր է դա”,- հայտնել է 51-ամյա Կլարիտա Բարգասը նա ու իր երկու քույրը մանկապիղծների ոտնձգությունների զոհ են դարձել, երբ 1960-70-ին սովորում էին միաբանության դպրոցներից մեկում: Միայն Օրեգոնայում 2009-ին 500 մարդ է բողոքի հայց ներկայացրել: Հանցագործությունը, որի մասին խոսվում է, հոգևորակաների կողմից իրականացվել է 1940-1990թթ: Օրեգոնայի նահանգի միաբանությունը, որը ներառում է Ալյասկայի, Այդահոյի, Մոնտանայի, Օրոգոնայի ու Վաշիգտոնի ճիզվիտներին, ներկայումս սնանկության ճանաչման գորընթացում է: 2009-ին, երբ հոգևորականների զոհերը հայց ներկայացրին նրանց, հայտարարվեց, որ ճիզվիտներն ընդամենը 4,8 մլն դոլար ունեն ու անշարժ գույք, որը գնահատվել է 61,8 մլն դոլար: Թե որտեղից են ամերիկյան ճիզվիտները հայթայթել 166 մլն դոլար, որը պարտավորվել են վճարել տուժածներին, պարզ չէ:






Facebook
Tweet This
Email This Post
