Լրագրողներին ցույց են տվել Տրիպոլիի ավերածությունները
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | March 26, 2011 8:33
Քադաֆիի ներկայացուցիչները լրագրողներին ցույց են տվել Տրիպոլիում այն տեղերը,որտեղ ընկել ենկոալիցիայի ուժերի ռումբերը ; ԶԼՄ-ների ներկայացուցիչներին ներկայացրին հրթիռների մնացորդները և գնդակներից ցանց դառած մի տան պատեր : Ինչպես հաղորդել են Տրիպոլիից, կոալիցիոն ուժերի ավիահարվածների հետևանքով զոհվել են 114 մարդ, ևս 450-ը վիրավորվել են:
Նախօրեին ինտերնետում հայտնվել են վիդեոձայնագրություններԼիվիայի ռազմական պահեստները ռմբակոծելիս: Ռազմական թռիչքը իրականացրել են կանադական CF-18 կործանիչները: Նրանք Միսուրատի ռազմական պահեստների վրա գցել են լազերային նշանառության ավիառումբեր: Սկզբից վիդեոն երևացել է Կանադայի պաշտպանության նախարարության կայքում, իսկ այնտեղից հայտնվել է հայտնի YouTube-ում:
Ուրբաթ գիշեր օդային հարված են ստացել Քադաֆիի բանակի դիրքերը, իսկ ավելի վաղ ցերեկը ֆրանսիական ՌՕՈւ հարձակման են ենթարկել երկրի խորքի օբեկտները:
France Press-ի տվյալներով, օդանավերը ռմբակոծել են ափից 250կիլոմետր վրա գտնվող ռազ մական բազան: Հաջորդ նպատակակետը Սեբհա քաղաքն էր, որը հսկում են Քադաֆիի ուժերը: Ռմբակոծումը շարունակվում է արդեն յոթերորդ օրը, բայց լիվիական գնդապետի կողմնակիցները մտադրություն չունեն հանձնվելու:






Facebook
Tweet This
Email This Post
