ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց ԱՊՀ ՄԽՎ գլխավոր քարտուղարին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 25, 2011 23:18

Մարտի 25-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը  ընդունեց ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար Միխայիլ Կրոտովին:

Պարոն Կրոտովը Հովիկ Աբրահամյանին  փոխանցեց ԱՊՀ ՄԽՎ նախագահ Սերգեյ Միրոնովի եւ ՀԱՊԿ ՄԽՎ նախագահ Բորիս Գրիզլովի բարեմաղթանքները եւ    մայիսի   կեսերին Սանկտ Պետերբուրգում անցկացվելիք ԱՊՀ ՄԽՎ լիագումար նիստին մասնակցելու    հրավերը:

Զրուցակիցները քննարկեցին ԱՊՀ ՄԽՎ գործունեությանն առնչվող հացեր:

Հանդիպման ժամանակ անդրադարձ եղավ Սանկտ Պետերբուրգում անցկացվելիք ԱՊՀ ՄԽՎ լիագումար նիստի  օրակարգում ընդգրկված հարցերին  եւ նախատեսվող միջոցառումներին, քննարկվեցին  հետագա համագործակցությանը առնչվող  եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

Դիտվել է 1085 անգամ:
Print Friendly

Leave a Reply