“Ալ-Արաբիա” հեռուստաալիքը հաղորդել է Քադաֆիի որդու մահվան մասին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 25, 2011 20:41

Մուամարա Քադաֆիի տղաներից մեկը սպանվել է Տրիպոլիի Բաբ էլ- Ազիզիա շրջաի վրա արևմտյան կոալիցիայի հասցրած հրթիռային ռմբակոծման ժամանակ , որտեղ գտնվում է գնդապետի լավ ամրացված նստավայրը: Այդ մասին այսօր հաղորդել է “Ալ-Արաբիա”հեռուստաալիքը:
Այդ տեղեկության պաշտոնական հաստատումը դեռ չկա: Սակայն սա առաջին անգամը չէ նրա մահվան մասին լուր տարածելուն: Դեռ անցյալ շաբաթ արևմտյան թղթակիցները
հաղորդել էին նրա մահվան մասին, բայց ավելի ուշ իշխանությունները հերքել էին այդ լուրերը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

32-ամյա Համիս Քադաֆին լիվիական առաջնորդի յոթերորդ որդին է , նա բանակի էլիտար բիգադի հրամանատարն է, որը ռազմական գործողություններ է իրականացնում ընդդիմության ջոկատների դեմ:

Դիտվել է 1229 անգամ:
Print Friendly

Leave a Reply