Չինացիները սովորել են աղբից էլեկտրաէներգիա ստանալ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 25, 2011 19:07

Պեկինի միլիոնավոր բնակիչներ իշխանություններից անսովովոր նվեր են ստացել` երեք տարբեր գույների պլաստմասայի դույլեր: Չինաստանի մայրաքաղաքում աղբի մասին նոր օրենք են պատրաստում : Առայժմ սովորեցնում են բնակիչներին տեսակավորել աղբը: Գունավոր տուփերի պարունակությունը կվերամշակվի էլեկտրաէներգիայի,պարարտանյութի և  այլն,իսկ  Պեկինն էլ կմաքրվի:

Որպեսզի տեսնեք թե կենցաղային աղբը ոնց է վերածվում  օգտակար նյութի, բավական է դուրս գալ բակ: Մուտքից մի քանի մետրի  վրա կտեսնեք ամենահետաքրքիրը:

Օրական մեկ անգամ աղբահավաքները աղբի տուփերից մեկի պարունակությունը լցնում են հատուկ սարքի մեջ , 24 ժամ  մեքենան վերամշակում է խոհանոցային մնացորդները ` դարձնելով դրանք պարարտանյութ:

Այդպիսի ագրեգատներ Պեկինում հարյուրավոր են :

Ըստ վիճակագրության Պեկինը տարեկան արտադրում է հինգ ու կես միլիոն տոնա աղբ: Համեմատելու համար `դա սար է  40 մետր բարձրությամբ և  36 հեկտար մակերեսով: Այդ քանակը տարեկան ավելանում է 2%-ով:

Արդեն այս տարի մայիսին Պեկինում մշակում են օրենք աղբի մասին, բնակչությանը պետք է ներշնչել , որ աղբը անպետք չէ և այն  ճիշտ չի օգտագործվում:

Աղբը տեսակավորելու ջանքերը շատ շուտով  կվերադառնան էժան էլեկտրաէներգիայի ձևով: Արդեն երեք տարի է Պեկինում աշխատում է Չինաստանի առաջին աղբային  ՋԷԿ-ը: Օրական նա այրում է մոտ մեկուկես հազար տոննա աղբ և ստանում է ոչ միայն արտադրված էներգիայի փողը, այլև  վերամշակումից ստացած պարարտանյութինը:

Ժամանակակից շարժիչները իվիճակի են մշակել ավելի քան 200 տեսակ աղբ` սկսած ավտոդողերից վերջացրած փալասներով: Առանձին մշակվում են բժշկական նյութերը ` օգտագործած դեղերի շշերը, բինտերը և միանգամ օգտագործվող գործիքները:

Պեկինյան իշխանությունները այդ ամենի համար ծախսել են 365 միլիոն դոլար` այն հաշվով ,որ ապագայում  դա կփոխհատուցվի:

Դիտվել է 1831 անգամ:
Print Friendly

Leave a Reply