Ամենահին գործիքները գտնվել են Հյուսիսային Ամերիկայում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 25, 2011 17:11

Ամերիկացի հնէաբանները պարզել են, որ  աշխատանքի քարե գործիքներին տիրապետող մարդիկ ապրել են ներկայիս ԱՄՆ տարածքում  ավելի քան 15,5 հազար տարի առաջ: Մինչ այդ հայտնագործությունը համարվում էր, որ ամենահին գործիքները Օրեգոնայի նահանգում գտնվածներն են (14 հազար տարի): Մինչ վերջին ժամանակներս ամենահին մշակույթը հյուսիսամերիկյան մայրցամաքում համարվում էր Քլովիսի մշակույթը (13,2 հազար տարի առաջ):

Նոր աշխատանքի շրջանակներում գիտնականները Տեխասի տարածքում 15 հազար   նմուշ` մասնավորապես, հերձաքարե  հատիչներ են գտել: Գիտնականների խոսքով, այդ գործիքների արտադրության գծապատկերը շատ պարզունակ է : Նրանք կարծում են, որ  մարդը Հյուսիսային Ամերիկա է եկել Ասիայից` Ալյասկան Սիբիրին միացնող պարանոցը հատելով: Ընդ որում, միգրացիայի ընթացքում նրանք զարգացրել են իրենց տեխնոլոգիաներն (դրանց թվում` հատիչների գլիկները) այնքան, որ հասնելով ԱՄՆ տարածք, ոչնչացրել են մի քանի կենդանատեսակ: Այս վարկածի օգտին է խոսում այն փաստը, որ հատիչների գլխիկների նախատիպ Ասիայում չի հայտնաբերվել: Բացի այդ,  Քլովիսի զարգացած մշակույթի հետքեր  չկան  նաև Կանադայում, որտեղով, վարկածի համաձայն, պիտի անցած լինեին: Նոր գտածոն հնարավորություն է տալիս բացատրելու  այդ հակասությունները: Աշխատանքի հեղինակները ենթադրում են, որ Քլովիսի մշակույթը կարող էր  իրենց հայտնաբերած մշակույթից փոխառած լիներ այդ տեխնոլոգիան:

Դիտվել է 1430 անգամ:
Print Friendly

Leave a Reply