Սպիտակ տունը դիմավորել է Օբամային փակ դռներով
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | March 25, 2011 16:06
ԱՄՆ-ի նախագահ Բարակ Օբաման չի կարողացել մտնել ձվաձև առանձնասենյակ, քանի որ այն դուռը, որից նա պատրաստվում էր մտնել, փակ էր: ԱՄՆ-ի 44-րդ նախագահի մասնակցությամնբ այդ զավեշտալի դեպքը կարելի է տեսնել այստեղ:
Դեպքը կատարվել է Օբամայի լատինաամերիկյան երկրների այցից հետո, որտեղ նա անց է կացրել աշխատանքային մեկ շաբաթ: Թուլացած շարժումներով և քթի տակ մեղեդի շվշվացնելով ` երկրի ղեկավարը մոտեցել է իր առանձնասենյակի դռանը, սեղմել բռնակը: Այն փակ է եղել : Ամերիկայի պատմության մեջ առաջին սևամորթ նախագահը չի շփոթվել , անցել է մի քանի քայլ դեպի հաջորդ դուռը և մտել իր առանձնասենյակ:
Ամերիկյան լրագրողների ենթադրության համաձայն` այդ տխուր դեպքը պայմանավորված է այն բանով, որ Սպիտակ տան սպասարկող անձնակազմին չեն հայտնել նախագահի վերադարձի մասին: Արդյունքում հավաքարարները կան պահապանները առանձնասենյակի գլխավոր դուռը չեն բացել:
Պետք է նշել, որ Օբաման առաջին անգամը չէ, որ հանդիպում է դժվարության իր առանձնասենյակ մուտք գործելիս: Այսպիսով 2009թ. հունվարին , երբ նոր էր ընտրվել , նա սխալմամբ փորձել էր մտնել իր առանձնասենյակ պատուհանից, որը իր կառուցվածքով քիչ է տարբերվում դռնից:
Նմանատիպ ծիծաղաշարժ դեպք նախկինում էլ է տեղի ունեցել ամերիկյան այլ ղեկավարի ` Ջորջ Բուշ Կրտսերի հետ: Օբամայի նախորդը Պեկինում անհաջող փորձ է կատարել փակ դռնով հեռանալ մամուլի ասուլիսի սրահից :






Facebook
Tweet This
Email This Post
