Խալերը` առողջության ու երիտասարդության երաշխիք

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | March 25, 2011 16:01

Մարդու մարմնի վրայի խալերը միշտ էլ հետազոտվել ու ուսումնասիրվել են: Ժողովուրդն ասում է, որ  շատ խալեր ունեցող մարդը երջանիկ է լինելու: Միջին դարերի Եվրոպայում ինկվիզիցիան խալերը համարում էր     սատանայի ձեռքով թողած մոգական նշաններ: Խալերի հաելուկը նաև ժամանակակից գիտնականների ուշադրության կենտրոնում է: Վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ մեծ քանակությամբ խալեր ունենալն առողջության, երկարակեցության և  դանդաղ ծերացման երաշխիք են:

Մարդիկ վաղուցվանից են գլուխ կոտրում, թե ինչու  ոմանց մոտ խալերը կարծես չափից  շատ են, իսկ մյուսների մոտ, հակառակը` շատ քիչ: Եթե դուք առաջին տեսակի մեջ եք, ապա կարելի է ձեզ միայն ուրախացնել: Պարզվում է, որ խալերը երկարակեցության ու երիտասարդության նշան են: Դա ինչ որ իմաստով, նշանակում է, որ դուք իսկապես էլ երջանիկ մարդ եք: Հիշեք, թեկուզ Սինդի Քրոուֆորդին: Թվում է, թե տարիները նրա կողքով են անցնում: Այնպես, որ մի նեղվեք ձեր խալերից, այլ  գնահատեք ձեր «հարստությունը»:

Գիտնականներն ապացուցել են, որ խալերն ամենևին էլ կոսմետիկ թերություն չեն, այլ առողջության  գրավական: Լոնդոնում կատարված հետազոտություններով պարզվել է նաև, որ այն մարդիկ, որոնք ունեն մեծ քանակությամբ խալեր, շատ բանով են տարբերվում մյուսներից: Ընդ որում` լավ իմաստով: Հարյուր և ավելի խալ ունեցողների ոսկրերն ամուր են, ինչն օսթեոպորոզի հավանականությունը նվազեցնում է :

Դիտվել է 2545 անգամ:
Print Friendly

Leave a Reply