Զեղծարարություն շախմատում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 25, 2011 15:54

Ֆրանսիացի շախմատիստ Սեբաստյան Ֆեյերը խաղերի ժամանակ համակարգչից հուշումներ ստանալու համար հինգ տարով որակազրկվել է: 20-ամյա մարզիկն անազնիվ խաղացել է  2010-ին Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում անցկացված Շախմատի հմաշխարհային օլիմպիադայի ժամանակ: Գրոսմայստերն երկու օգնական է ունեցել: Ֆրանսիայում գտնվող շախմատիստ Սիրիլ Մարզոլոն վերլուծել է նրա հակառակորդների քայլերը և հաղորդագրորոյուն ուղարկել Խանտի Մանսիայսկում գտնվող Ֆրանսիայի հավաքականի ավագ Առնո Օշարին: Կոդավորված ձևով վերջինս մրցամարտերի ժամանկ հուշել է Ֆեյերին: Նա կանգնել է տարբեր խաղացողների կողքին: Այդ ամենի մասին նախապես են պայմանավորվել: Իսկ կատարվածը բացահայտել է Ֆրանսիայի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Յոաննա Պոմիանը: Մարզոլոյին և Ֆեյերին որակազրկել են 5 տարով: Իսկ Օշարը ցմահ հեռու կմնա մարզչական աշխատանքից: Ֆեյերը Խանտի Մանսիյսկում 9 հանդիպման էր մասնակցել: Նա տարել էր 5 հաղթանակ, կրել  2 պարտություն և 2 պարտիա էլ ավարտել էր խաղաղ արդյունքով: Շախմատիստը որպես պարգև ստացել էր 5 հազար եվրո: Այդ ստուգատեսում Ֆրանսիայի հավաքականը զբաղեցրել էր 10-րդ տեղը:

Դիտվել է 1504 անգամ:
Print Friendly

Leave a Reply