ԱՄՆ-ում սկսվել է iPad 2-ի վաճառքը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 25, 2011 15:33

Apple ընկերությունը  սկսել է  iPad 2-ի երկրորդ սերնդի վաճառքը  ԱՄՆ սահմաններից դուրս :  iPad 2 -ը արդեն դրված է Ավստրալիայի և Նոր Զելանդիայի  խանութներում, հաղորդում է  Reuters-ը:

Հիմնականում մարտի  25 -ից նոր  պլանշետը  կվաճառվի  աշխարհի  25 երկրներում, այդ թվում Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում,Ֆրանսիայում,Իտալիայում  և մի շարք այլ եվրոպական երկրներում :   iPad -ը  հասանելի կլինի նաև Մեկսիկայի և Կանադայի  Apple -ի մասնագիտացված խանութներում:

Նշվում է ,որ  iPad 2 -ը բոլոր երկրներում  կսկսվի վաճառվել  ժ. 17:00 -ից տեղական ժամանակով: Apple կայքի տարածքային  տարբերակներում վաճառքը կարելի է ձևակերպել   մարտի 25-ի գիշերվա 1-ից:

Apple-ի նոր պլանշետը ներկայացրել է  Ստիվ Ջոբսը մարտի  2 -ն,այն սկսել է ԱՄՆ-ում վաճառվել  մարտի  11 -ից:

Apple -ը  նախկինի պես առաջարկում է   iPad -ի վեց կոմպլեկտավորում `կախված բջջային կապի  մոդուլի առկայությունից  և հիշողության ծավալից: Այն կարելի պատվիրել սպիտակ կամ սև  գույնի:

Դիտվել է 1362 անգամ:
Print Friendly

Leave a Reply