Աթլետիկայի աշխարհի առաջնությունում Հայաստանը կունենա երկու մասնակից

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | August 12, 2009 14:21

Օգոստոսի 15-23-ը Գերմանիայի Բեռլին քաղաքում կայանալիք աթլետիկայի աշխարհի առաջնությանը Հայաստանից կմասնակցեն նիզականետորդ Մելիք Ջանոյանը և 100 մ վազորդուհի Անի Խաչիկյանը: Մելիքն իր մարզչի և հոր` Սիրական Ջանոյանի հետ արդեն 7 օր է` Բեռլինում է և ուսումնամարզական հավաք է անցկացնում:

Իսկ Անին աթլետիկայի Հայաստանի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակից Նարինե Շահբազյանի հետ միասին մրցավայր կուղևորվի վաղը:

Դիտվել է 1136 անգամ:
Print Friendly

Leave a Reply