Ինչպես պետք է ապրել` երկար ապրելու համար

ԱՇԽԱՐՀՈՒՄ, ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | March 25, 2011 15:19

Գիտնականները վերանայել են  երկարակեցության   մասին   հնացած պատկերացումները, թե  իբր երկար  ապրում են  նրանք, ովքեր շատ չեն աշխատում, բայց նաև  չեն էլ ծուլանում: 80 տարի տևած հեզոտությունները հակառակն ապացուցեցին:

Պարզվեց, որ հումորի զգացում ունեցողներն   այնքան էլ  երկար  չեն ապրում: Նրանց անհոգությունը և թեթևամտությունը մեծացնում են առողջությանն ու կյանքին սպառնացող  ռիսկերը, լավատեսությունն էլ դրական  է փոքր չափաբաժիններով, կարծում են գիտնականները:

Հաշվենկատությունն ու կանխամտածվածությունն ավելի օգտակար են` կյանքը երկարացնելու իմաստով:  Ամուր ու երկարատև ամուսնությունը երկարացնում է  տղամարդու, բայց ոչ կնոջ կյանքը: Բաժանված տղամարդկանց երրորդ մասն ապրում է մինչև 70 տարեկան: Սակայն, հավերժ ամուրիներն ապրում են ավելի երկար,  քան  երկու և ավելի անգամ ամուսնացածները:

Աշխատամոլները, որոնք աշխատում են նաև թոշակի անցնելուց հետո, ապրում են ավելի երկար, քան նրանք, ովքեր «գլուխ» են պահում աշխատելիս: Պատերազմի  վետերաններն էլ ապրում են ամենաքիչը. պատճառը  ոչ թե ստացած վերքերն ու սթրեսն են, այլ «քաղաքացիական» կյանքում համարձակ ու վտանգավոր պահվածքը:

Մտերիմների պաշտպանվածությունն ու մտահոգությունը, պարզվում է, նույնպես չի ազդում երկարակեցության վրա: Սակայն, եթե դուք ինքներդ ակտիվ մասնակցություն եք ունենում մտերիմ մարդուն օգնելու գործում, դուք ավելի մեծ հնարավորություն ունեք երկար ապրելու:

Դիտվել է 2377 անգամ:
Print Friendly

Leave a Reply