Ծպտուն հանողների ու չհանողների հարաբերակցությունը

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 25, 2011 15:36

Անդրադառնալով այս քառօրյայում քննարկված  համամասնական-մեծամասնական ընտրակարգերի խնդրին,  ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը այսօր տեղի ունեցած խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ասաց, որ Հայաստանի համար ճիշտը լիակատար համամասնական ընտրակարգն է: ՀՅԴ այդ առաջարկությունը  խորհրդարանական մեծամասնությունը մերժել է՝ ընդունելի համարելով 90/41  համամասնական և  մեծամասնական տեղերի հարաբերակցությունը:

Մեր 41 մեծամասնական պատգամավորներից  29-ը խորհրդարանի աշխատանքի ընթացքում  որևէ  ծպտուն չի հանել,- ասաց նա,-  նրանցից 7-ը  համեմատաբար ակտիվ են, այդ անունները դուք գիետք, իսկ մյուս 5-ը հանել են մեկ-երկու  ծպտուն»:

Մանրամասնելով մեկ-երկու ծպտունի տողատակը՝ դաշնակցական պատգամավորն ասաց, որ դա եղել է  ինչ-որ գյուղի ջրատարի կամ դպրոցի տանիքի հարցով հանդես գալը:

«Մենք ապացուցեցինք, որ համամասնական ընտրակարգը Հայաստանի համար շատ ավելի ընդունելի է, քան մեծամասնականը,- ասաց Հովհաննիսյանը,- սակայն  ուղղակի բիոմասսայի հաղթանակ տեղի ունեցավ: Այսինքն, ով ավելի շատ ձեռք ունի` դրանք ավելի շատ կոճակ սեղմեցին: Ճշմարտության հաղթանակ տեղի չունեցավ»:

Վահան Հովհաննիսյանը «մատների քանակի» հաղթանակը որակում է որեպս աննորմակ երևույթ, որը ոչ մի կապ չունի ժողովրդավարության հետ. «Ժողովրդավարությունը այն չի, որ շատը ճիշտ է, ժողովրդավարությունն այն է, երբ նրանք ով շատ են` ընդունում են փոքրամասնության ճշմարտությունը»:

ԲՀԿ-ից Սամվել Բալասանյանը՝ որպես մեծամասնականով ընտրված պատգամավոր, ճիշտ է համարում գործող տարբերակը:

Դիտվել է 1160 անգամ:
Print Friendly

Leave a Reply