Կանեփն ավելի օգտակար ու սննդարար է, քան լոբին ու սոյան

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 25, 2011 13:22

Կանեփը չպետք է նույնանա թմրանյութի հետ, քանի որ այն շատ օգտակար հատկություններով է օժտված,- բույսը հետազոտելուց հետո հայտարարել է ավստրալացի  պրոֆեսոր Էնդրյու Կատելարիսը:- Կանեփի սերմերը նույնքան սննդարար ու օգտակար են , ինչպես, լոբին, սոյան,  իսկ սննդարարությամբ  նույնիսկ գերազանցում է այդ  կուլտուրաներին, քանի որ մեծ քանակությամբ օմեգա-3  ճարպաթթու է պարունակում:

Հին գրություններում կանեփը հիշատակվում է իբրև մանածագործական, սննդային  դեղաբույս: Հոգեմետ  նյութերի պարունակության պատճառով կանեփի աճեցումը ՄԱԿ-ի  կոնվենցիայով խստորեն վերահսկվում է: Սակայն պրոֆեսորը հավատացնում է, որ ամեն ինչ կախված է  կանեփից պատրաստվող արտադրանքի պատրաստման եղանակից:

Դիտվել է 1408 անգամ:
Print Friendly

Leave a Reply