ԲՀԿ-ն, թերևս, կայցելի Րաֆֆի Հովհաննիսյանին

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 25, 2011 13:17

Այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ իրենց խմբակցությունը, ամենայն հավանականությամբ, կայցելի Րաֆֆի Հովհաննիսյանին:

«Պարոն Ծառուկյանը երեկ է վերադարձել Հայաստան, և մենք այդ հարցը քննարկել ենք նրա հետ,- ասաց նա,- և այո´, միգուցե այսօր օրվա մեջ մենք այցելենք Րաֆֆի Հովհաննիսյանին, և փոխանցենք պարոն Ծառուկյանի առաջարկը` դադարեցնել հացադուլը»:

Զոհրաբյանը ավելացրեց, որ բազմաթիվ խնդիրներ կան երկրի ներքին ու արտաքին քաղաքական օրակարգում, սակայն այդ խնդիրները քննարկելու համար լավագույն ամբիոնը խորհրդարանն է:

«Որովհետև մենք միշտ ասել ենք, որ չկան և չեն կարող լինել Հայաստանում ներքին և արտաքին այնպիսի խնդիրներ, որոնք հնարավոր չլինի քննարկել` անգամ ամենաարմատական ընդդիմախոսների հետ«,- ասաց տիկին Զոհրաբյանը:

Սամվել Բալասանյանը ավելացրեց, որ Րաֆֆի Հովհաննսիյանին պետք է այցելել, քանի որ դա մարդկային վերաբերմունքի հարց է:

«Մեր պատգամավորներից այցելել են, և մենք ևս կայցելենք ԱԺ-ի հետ,- ասաց Բալասանյանը,-  պարոն Հովհաննիսյանը մեծ լումա ունի մեր երկրում, և մենք կոչ ենք անում, որ «Ժառանգության» պատգամավորները գան ու մասնակցեն քառօրյաներին»:

«Ժառանգության» պատգամավորները, թեև բոյկոտել են ԱԺ նիստերը, սակայն մասնակցում են գործուղումներին: Այդ մասին հավաստեց Նաիրա Զոհրաբյանը:

Երեկ Ազատության հրապարակ է այցելել նախագահի խորհրդական Յուրի Վարդանյանը, սակայն չի մոտեցել Րաֆֆի Հովհաննիսյանին:

Դիտվել է 1403 անգամ:
Print Friendly

Leave a Reply