Ամենամեծ պարգևը կլինի 3 միավորը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 25, 2011 15:09

Այսօր Երևանի  «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիների սրահում Հայաստանի և Ռուսաստանի զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին պատասխանեց ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի: Նա, նախ, նշեց, որ Հայաստանի հավաքականը  նախապատրաստությունը սկսել է մարտի  22-ին: Վերջին պահին «Բանանց» ակումբից գրություն ստացվել, որ պաշտպան  Արարատ Առաքելյանը վնասվածք է ստացել: Իսկ հավաքական հրավիրված  մյուս բոլոր`21 թեկնածուները  պատրաստ են ֆունկցիոնալ և հոգեբանական առումով: Ինչ վերաբերում է Առաքելյանին փոխարինելուն, ապա դա կարող են անել Արթուր Յուսպաշյանը և Վալերի Ալեքսանյանը: Հայտնվեց, որ Յուրա Մովսիսյանը նորմալ վիճակում է, ներկայումս վնասվածք չունի, թեև պարզ չէ  նա կմասնակցի՞ ամբողջ խաղին, թե՞ ոչ: Մարզիչը դժվարացավ պատասխանել նաև այն հարցին, թե Լևոն Պաչաջյանը կմասանակցի հանդիպմանը: Խոսք բացվեց, նաև պարգևների մասին: «Մեզ համար ամենամեծ պարգևը կլինի 3 միավորը»,- ասաց Մինասյանը: Հետաքրքրեց, թե «Կհաղթի համերաշխությունը» անվանումով հայ և ռուս մարզասերներն ակցիա են անցկացնում, և դա չի նշանակում, որ խաղը ոչ-ոքի է ավարտվելու: Մինասյանը հակադարձեց, թե կարիք չկա լավ եղանակի առկայության պայմաններում տրամադրություն փչացնել: Իսկ հնչող այն տեսակետի մասին, որ Ռուսաստանի հավաքականը այդ մրցամարտում հաղթողի հիմնական հավակնորդ է համարվում, մարզիչն ուղղակի ասաց. «Մի կողմից դա ձեռնտու է, բայց ես այդպես չեմ կարծում: Եթե այդպես են համարում, ապա մեր համար դա լավ է»:

Դիտվել է 938 անգամ:
Print Friendly

Leave a Reply