Մահացել է տնտեսական պատմության և իրավագիտության ամբիոնի վարիչ Լավրենտի Անանյանը

Օրվա լուր | | August 12, 2009 14:32

Երեկ գիշեր  մահացել է Երևանի պետական տնտեսագիտական ֆակուլտետի «Տնտեսական պատմության և իրավագիտության» ամբիոնի վարիչ Լավրենտի Անանյանը (60-անց հասակում): Նրան տեղափոխել էին արտասահման՝ սիրտը վիրահատելու: Վիրահատությունից հետո` Հայաստան վերադառնալիս, օդանավակայանից  Էրեբունի հիբանդանոց տեղափոխվելու ճանապարհին շտապ օգնության ավտոմեքենայի մեջ նա  մահացել է:

Նրա հեղինակությամբ մի շարք տնտեսագիտական թեմաներով դասագրքեր են տպագրվել:

Ուսանողները ցավով տարան իրենց դասախոսի մահվան լուրը:

«Շատ բարի պապիկ էր ու լավ դասախոս: Հիշում եմ, որ առաջին կուրսում մեծ հետաքրքրությամբ էինք նրա դասերին նստում: Ժամանակակից մեթոդներով էր բացատրում դասերը,-պատմում է նրա ուսանողուհիներից Գայանե Զոհրաբյանը,-Անանյանը շատ համբերատար էր, բայց և պահանջկոտ»:

Դիտվել է 1223 անգամ:
Print Friendly

Leave a Reply