Թռչնաֆաբրիկայում վերելակն ընկել է. 2 աշխատակիցներ հիվանդանոցում են

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 25, 2011 12:24

Մարտի 24-ին ժամը 18.29-ին ստացված տեղեկության համաձայն` ժամը 18.25-ին Երևան քաղաքի Շիրակի փողոցի թիվ 97 հասցեում գտնվող «Մուշ» թռչնաֆաբրիկայի շենքի վերելակի 3-3,5 մ բարձրությունից ընկնելու հետևանքով վերելակում գտնվող թռչնաֆաբրիկայի աշխատակիցներ, Երևան քա­ղաքի Շիրակի փողոցի 45-րդ շենքի թիվ 48 բնակարանի բնակիչ 1987թ. ծնված Վարդան Գևորգյանը և Երևան քա­ղաքի Ներքին Չարբախ 3-րդ փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 10 տան բնակիչ 1974թ. ծնված Արամ Գասպարյանը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և տեղափոխվել Երևան քաղաքի «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Բժիշկների կողմից տուժածների առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:

Դիտվել է 914 անգամ:
Print Friendly

Leave a Reply