Քննարկել են գյուղատնտեսության ոլորտում իրականացվող աշխատանքները

Պաշտոնական, Օրվա լուր | | March 25, 2011 10:58

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը երեկ  հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն` նվիրված գյուղատնտեսության ոլորտում իրականացվող աշխատանքներին:

Զեկույցներով հանդես են եկել գյուղատնտեսության նախարար Արմո Ծատուրյանը, գյուղի եւ գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի տնօրեն Վահրամ Բաղդասարյանը:

Հատուկ ուշադրություն է դարձվել գարնանային աշխատանքների կազմակերպման եւ գյուղացիներին սերմացուներով ապահովելու հարցերին:
Երկրի ղեկավարն ընդգծել է, որ այդ գործընթացն անհրաժեշտ է պահել խիստ վերահսկողության տակ, ինչը թույլ կտա ապահովել նախատեսված ծրագրերի պատշաճ իրականացումը:

ԼՂՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հաղորդում են, որ Սահակյանը համապատասխան հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին:

Խորհրդակցությանը մասնակցել են նաև  վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

Դիտվել է 1735 անգամ:
Print Friendly

Leave a Reply