Նախապատվությունը տրվել է Մոսկվային

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 25, 2011 10:46

Չմշկասահորդների միջազգային միությունը որոշել է գեղասահքի աշխարհի առաջնությունն անցկացնել Մոսկվայում: Այն կմեկնարկի ապրիլի 25-ին մայիսի 1-ին: Աշխարհի առաջնության մասնակիցներին պետք է ընդուներ Տոկիոն, սակայն երկրաշարժի և ցունամիի  պատճառով Ճապոնիան հրաժարվեց: Ռուսաստանի մայրաքաղաքից բացի առաջնությունն անցկացնելու ցանկություն էին հայտնել նաև Ավստրիայի Գրացը, Կանադայի Վանկուվերը, Խորվաթիայի Զագրեբը, Ֆինլանդիայի Տուրկուն և ԱՄՆ-ի Կոլորադո Սպրինգսն ու Լեյք Փլեսիդը:

Դիտվել է 933 անգամ:
Print Friendly

Leave a Reply