ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը Հայաստանի բնակիչների հետ նշում է ՙԵրկրի ժամ՚-ը
Օրվա լուր | ankakh | March 25, 2011 10:44
ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը կոչ է անում Հայաստանի բնակիչներին միանալ երկրագնդի բնակչությանը և շաբաթ երեկոյան մարտի 26-ին ժամը` 20:30-21:30-ին անջատել ոչ կենսական նշանակության լույսերը` նշելու ՙԵրկրի ժամ՚-ը: Լույսերի մեկ ժամով անջատելը կբերի դրական փոփոխության շրջակա միջավայրի պաշտպանության գործում:
Անցյալ տարի միլիոնավոր մարդիկ 128 երկրում մասնակցեցին այս իրադարձությանը` այն դարձնելով աշխարհում հանրային իրազեկության մակարդակի բարձրացմանն ուղղված ամենամասշտաբային քարոզարշավներից մեկը:
ՙԲնության համաշխարհային հիմնադրամ՚ (WWF) շրջակա միջավայրի միջազ•ային ՀԿ-ի կողմից կազմակերպված ՙԵրկրի ժամ՚-ը կոչված է բարձրացնելու կլիմայի փոփոխության և էներգիան ավելի խնայողաբար ծախսելու անհրաժեշտության վերաբերյալ հանրային իրազեկության մակարդակը:
ՙԵրկրի ժամ՚-ը սկսվել է 2007թ. Սիդնեյում, Ավստրալիայում, երբ 2,2 միլիոն անհատներ և 2,000 ընկերություններ մեկ ժամով անջատեցին լույսերը` պայքարելու կլիմայի փոփոխության դեմ: Եվ միայն մեկ տարի անց ՙԵրկրի ժամ՚-ը դարձավ համընդհանուր կայուն շարժում` ներ•րավելով ավելի քան 50 միլիոն մարդ աշխարհի 35 երկրներից, տարածաշրջաններից:
Նյու Յորքի գրասենյակում ՙԵրկրի ժամ՚-ի կապակցությամբ ՄԱԿ-ի գործընկերները կանջատեն լույսերը մեկ ժամով: Կմասնակցեն նաև մյուս գրասնեյակները, ինչպես նաև աշխարհի շատ երկրներ և կազմակերպություններ:
Այս օրվա կապակցությամբ ՄԱԿ-ի մշտական համակար•ող Դաֆինա Գերչևան ասաց,- ՙՀար•ելի ընկերներ, աշխատակիցներ և գործընկերներ եկեք մեկ անգամ ևս միանանք այս համընդհանուր շարժմանը Հայաստանում և եկեք մեր ներդրումն ունենանք կլիմայի փոփոխության դեմ պայքարի գործողություններում, եկեք պաշտպանենք երկրագունդը և երաշխավորենք մարդկային բարեկեցությունը՚:
Լույսերն անջատում են մարտի 26-ին, ժամը 20:30-ին: Միջոցառումը անմիջապես գարնանային գիշերահավասարից հետո է կազմակերպվում, քանի որ հյուսիսային և հարավային կիսա•նդերում էլ 20:30-ին արդեն մութ է լինում:
Դիտվել է 1098 անգամ: