Արոնյանի տպավորիչ հաղթանակը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 25, 2011 10:29

Մոնակոյում կազմակերպված շախմատի «Ամբեր» միջազգային մրցաշարում փայլուն հաղթանակ տարավ Լևոն Արոնյանը: Վերջին` 11-րդ տուրում մեր երկրի ներկայացուցիչը ոչ-ոքի ավարտեց «կույր» պարտիան ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի հետ: Արոնյանը միավորների իր պաշարը հասցրեց 15-ի: Եվ այն բանից հետո, երբ աղյուսակը գլխավորող Լևոնին 13,5 միավորով հետապնդող նորվեգացի Մագնուս Կառլսենը  պարտվեց Իսրայելի ներկայացուցիչ  Բորիս Գելֆանդին, պարզ դարձավ, որ անկախ  «արագ» շախմատի պարտիաների արդյունքներից Արոնյանը ճանաչվել է ուժեղագույն: Արոնյանը մրցակցի հետ «արագ» շախմատի պարտիան ավարտելով խաղաղ արդյունքով, ի վերջո վաստակեց 15,5 միավոր: Երկրորդը ճանաչված Կառլսենի արդյունքն է 14,5 միավոր: Հնդկաստանի ներկայացուցիչ  Վիշվանաթհան Անանդը երրորդն է`13 միավոր: «Կույր» շախմատի մրցաշարում Արոնյանն առաջինն է` 8,5 միավոր: «Արագ» շախմատոմ Լևոնը բավարարվեց երկրորդ տեղով` 7 միավոր: Նրանից առաջ անցավ Կառլսենը` 9,5 միավոր:


Դիտվել է 961 անգամ:
Print Friendly

Leave a Reply