«Մոնա Լիզա»-ի վրա սուրճով լիքը բաժակ են նետել
Օրվա լուր | Հայկուհի Բարսեղյան | August 12, 2009 14:06
Ազգությամբ ռուս մի կին Լուվրի թանգարանում սուրճով լիքը բաժակը նետել է Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզա» նկարի ուղղությամբ· կինն այսկերպ փորձել է վրեժ լուծել Ֆրանսիայի քաղաքացիություն ստանալու մերժում ստանալու համար :
Պատահարը տեղի է ունեցել դեռ օգոստոսի 2-ին, սակայն հանրությանը լուսաբանվել միայն այսօր:
Նկարը չի վնասվել, քանի որ այն տեղադրված է անխոցելի ապակե արկղում` վանդալիզմից և արտաքին միջավայրի ազդեցությունից պաշտպանելու համար: Նկարի ուղղությամբ նետված բաժակը կոտրվել է:
Ոստիկանությունը կնոջը բաց է թողել նախնական հոգեբանական հետազոտությունից հետո: Սակայն կնոջ դեմ Լուվրի թանգարանը կարող է հայտ ներկայացնել:
«Մոնա Լիզան» կամ «Ջոկոնդան» աշխարհի ամենահայտնի գեղանկարներից մեկն է: Ամեն տարի 6 միլիոն մարդ է այցելում Լուվր, որպեսզի տեսնի Լեոնարդո դա Վինչիի անկրկնելի նկարը:






Facebook
Tweet This
Email This Post
