Լեհական թանգարանը ցուցադրելու է Շոպենի «կորած» նամակները

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 25, 2011 9:40

Վարշավայում գտնվող Ֆրեդերիկ Շոպենի թանգարանը հանրության ուշադրությանն է ներկայացրել կոմպոզիտորի 6 նամակները, որոնք համարվում էին  Երկրորդ աշխարհամարտի ժամանակ կորած: Նամակները թվագրված են 1845-48թթ: Շոպենը դրանք գրել է Փարիզից ու Նոանից, ուր ապրում էր նրա սիրած կինը` գրող Ժորժ Սանդը: Ուղերձները գրված են լեհերենով ու հասցեագրված ընտանիքի անդամներին, որոնք այդ ժամանակ գտնվում էին Լեհաստանում: Վերջին անգամ նամակները ցուցադրված են եղել 1939-ին: Նույն թվին Գերմանիան օկուպացրեց Լեհաստանը, ապա սկսվեց աշխարհամարտը: Շոպենի նամակներն ու նրա անվանն առնչվող տասնյակ փաստաթղթեր անհետացան: 2003-ին թանգարանի աշխատակիցները լուր ստացան այն մասին, որ դրանք վերացրել են: Իսկ հետո  թանգարանային հավաքածուն գտնվեց Մեքսիկայում: Դրանք գտնել օգնեց Մեքսիկայում բնակվող լեհական ծագմամբ արտ-դիլերը: Շոպենի նամակներն ու փաստաթղթերը կցուցադրվեն 2011-ի ապրիլի 25-ին:

Դիտվել է 1078 անգամ:
Print Friendly

Leave a Reply