Մյանմարի երկրաշարժի հետևանքով ամենաքիչը 26 մարդ է զոհվել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | March 25, 2011 9:10
Հինգշաբթի գիշերը Մյանմարի և Թայլանդի սահմանի մոտ 6,8 մագնիտուդով ստորգետնյա ցնցումներ են տեղի ունեցել, դրանք զգացվել են նաև երկրի կենտրոնական մասերում և Բանգոկում:
Էպիկենտրոնին մոտ գտնվող թայլանդական Չիանգրայ քաղաքում կան ավերածություններ, ոչ մեծ մասնավոր տան փլակատներում մահացել է մի կին: Մյանմարի ԶԼՄ-ները, հղում անելով տեղական իշխանություններին, հաղորդում են 25 մարդու մահվան մասին, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Երկու ուժեղ երկրաշարժ են գրանցվել Մյանմարի,Թայլանդի և Լաոսի սահմանների հատման կետում:
Ստորգետնյա ցնցումների Էպիկենտրոնը գտնվում է Մյանմարի տարածքում` 111 կիլոմետր հյուսիս թայլանդական Չիանգրայ քաղաքից: Ցնցումներ գրանցվել են նաև Վիետնամում






Facebook
Tweet This
Email This Post
