Հսկա երեխային չեն թողնում հասակակիցների հետ խաղալ
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | March 25, 2011 8:59
Չինական Հուդուն գավառում է ապրում է 60 կգ քաշով 3-ամյա «փոքրիկը»: Լու Հաոն չի շփվում ուրիշ երեխաների հետ, քանի որ խաղի ժամանակ ակամայից կարող է վնասել նրանց: Նա չի սիրում քայլել, դրա փոխարեն միանգամից կարող 3-4 հոգու փոխարեն ճաշել: Մայրն ասում է, որ շատ կցանկանար քիչ կերակրել, բայց փոքրիկն անընդհատ լաց է լինում ու ուտելիք պահանջում: Այժմ երեխան կշռում է 5 անգամ ավելի, քան իր հասակի նորմալ երեխան: Նա ծնվել է 2,6 կգ քաշով: Բայց երբ լրացել է երեք ամիսը, երեխան սկսել անընդհատ քաշ հավաքել: Ծնողները ենթադրում են, որ երեխան հորմոնալ խանգարում ունի, ինչը բժիշկները չեն հաստատում: Նրանցից ոմանք կարծում են, որ երեխան ուղեղում ուռուցք ունի: Ծնողներն էլ վախենում են, որ մի օր երեխայի սիրտը պարզապես չի դիմանա ու դրա համար երեխային ստիպում են շարժվել: Անցյալ տարի երեխան նիհարել է 10 կգ, իսկ սպորտով կամ ֆիզկուլտուրայով զբաղվելը նրա դեպքում անընդունելի է, քանի որ պարապմունքից հետո ավելի շատ սնունդ է ընդունում:
Գրեթե 60 մլն մարդ Չինաստանում տառապում է գիրությամբ: Ընդ որում, նրանց թիվը 2000-ից հետո կրկնապատկվել է:






Facebook
Tweet This
Email This Post
