Թուրքիան կմիավորվի Քադաֆիի դեմ օպերացիային
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | March 24, 2011 21:40
Թուրքական պառլամենտը մարտի 24-ին հավանության է արժանացրել Լիբիայի ծովային շրջափակմանն իր մասնակցությունը, որը կազմակերպել են ՆԱՏՕ-ի իր գործընկերները:
Օպերացիայում գործի են դրվելու 4 ֆրեգատ, մեկ սուզանավ և ապահովման նավ: Մինչ այս Թուրքիան մի քանի անգամ բլոկադայի ենթարկել է ալյանսի մյուս պետությունների առաջարկը, որոնք մտադիր էին Լիբիական վարչակարգի դեմ կազմակերպված ողջ օպերացիայի ղեկավարումն ԱՄՆ-ից փոխանցել ՆԱՏՕ-ին: Առանց Թուրքիայի համաձայնության այդ քայլն անհնար էր իրականացնել, քանի որ ալյանսի ներսում բոլոր որոշումները կայացվում են կոնսենսուսով:
Թուրքական կառավարությունը բազմիցս մտահոգություն է հայտնել, որ Քադաֆիի և նրա ընդդիմադիրների պայքարում պետք է ներգրավվեն այլ երկրներ` առաջարկելով դադարեցնել ներքին պայքարը և բանակցություններ սկսել: Սակայն, Տրիպոլիում լիբիական ընդդիմությանը համարում են ահաբեկիչներ, որոնց հետ հնարավոր չէ բանակցություններ վարել, իսկ Բենգազիում հայտարարում են, որ պատրաստ են քննարկել միայն իշխանությունից Քադաֆիի հեռանալու պայմանները:






Facebook
Tweet This
Email This Post
