Այսօր ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը նորացված կազմով կմրցի Մոլդովայի ընտրանու հետ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | August 12, 2009 13:59

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում ընկերական հանդիպում կանցկացնի Մոլդովայի ներկայացուցիչների հետ: Մեր երկրի ընտրանին հանդես կգա նորացված կազմով: Բանն այն է, որ մեր փորձառու խաղացողներից տարբեր պատճառներով բացակայում են դարպասապահ Ռոման Բերեզովսկին (Ռուսաստանի «Խիմկի»), կիսապաշտպան Լևոն Պաչաջյանը (Շվեդիայի «ԳԱԻՍ») , պաշտպան Եղիշե Մելիքյանը (Ուկրաինայի «Զարյա»), կիսապաշտպան Արտավազդ Քարամյանը, հարձակվող Արման Քարամյանը (երկուսն էլ` Ռումինիայի «Տիմիշոարա»): Փոխարենը հավաքական են հրավիրվել բելգիական «Ստանդարտի» կիսապաշտպան Հրաչ Յագանը, Իսրայելի «Մակքաբիի» հարձակվող Եղիա Յավրույանը: Ի դեպ, Հայաստանի և Մոլդովայի հավաքականները նախկինում ընկերական խաղերում մրցել են իրար հետ: Ահա թե ինչպիսի արդյունքներ են գրանցվել. 1992 թ. Երևան` Հայաստան-Մոլդովա` 0:0, 2000 թ. Լառնակա` Հայաստան- Մոլդովա` 2:1 (լրացուցիչ խաղաժամանակում), 2008 թ. Տիրասպոլ` Մոլդովա-Հայաստան` 2:2:

Դիտվել է 1367 անգամ:
Print Friendly

Leave a Reply